Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության առնչությամբ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է

Օգոստոս 02,2017 17:20

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հունիսի 28-ին գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին:

Դիմումում մասնավորապես ասված էր, որ «Հայկական ժամանակ» թերթի 28.06.2017թ. տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ:

Փաստաբանների Պալատի նախագահը խնդրել էր Ոստիկանապետի հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ:

Գրությանն ի պատասխան նույն օրը ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով նշանակվել էր ծառայողական քննություն:

ՀՀ փաստաբանների Պալատը Ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր գրություն, որով հայտնել են, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031