Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյանը Վիգեն Սարգսյանին կոչ է անում Ադրբեջանի ագրեսիայի դեմ վճռական գործել

Օգոստոս 02,2017 19:03

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, Հայաստանի գրողների միության վարչության եւ ԵԿՄ վարչության անդամ,ազատամարտի մասնակից Սամվել Բեգլարյանն այսօր՝ օգոստոսի 2-ին Ֆեյսբուքում բաց նամակ է ուղղել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, ուր գրել է.

«Մեծարգո պարոն նախարար, այս հարցով ես դիմել եմ Ձեզ նաեւ առերեսում, բանավոր եւ խնդրո առարկան Դուք շատ լավ գիտեք, սակայն իրավիճակը մնում է նույնը ու դեռ ավելի վտանգավոր է դարձել: Ես պահեստի սպա եմ, գիտեմ գաղտնիության սահմանները, բայց այլեւս ինչ գաղտնիության մասին կարող է խոսք լինել, եթե թշնամին բացահայտորեն, անթաքույց, օր ու գիշեր կրակում է Հայաստանի վրա, գնդակոծում է մեր սահմանամերձ գյուղերն ու մահվան վտանգ տարածում այնտեղ հերոսաբար ապրող մարդկանց համար եւ ի պատասխան. կամ ինչպես ընդունված է ասել՝համարժեք ոչինչ չի ձեռնարկվում:

Ասածս ստույգ վերաբերում է Երևան- Թբիլիսի հանրապետական նշանակության մայրուղու Ոսկեպար- Բաղանիս հատվածին: Այստեղով կյանքը վտանգի ենթարկելով երթեւեկող յուրաքանչյուրը տեսել է ու գիտի, որ թշնամու դիրքերն ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են եւ պարզ լսվում են նույնիսկ թուրք ասկյարների խոսակցությունները, ովքեր կրակում են պարբերաբար եւ ցանկացած պահի կարող են մեծ արյունահեղություն առաջացնել: Օրինակ. երեկ երեկոյան, Բաղանիս-Ոսկեվան ճանապարհի խաչմերուկում իմ երկու որդիներն իրենց ընկերների հետ հրաշքով են փրկվել գնդակոծվելուց: Նման դեպքերը եզակի չեն, սակայն մարդիկ շարունակում են ապրել ու աշխատել այստեղ : Ես էլ Բաղանիսում տուն ունեմ, թշնամու դիրքերից ուղիղ 1000 մետր հեռավորության վրա, ուզում եմ գնալ որդուս տնից ու այնտեղ ապրել, սակայն թշնամին բազմիցս գնդակոծել ու խարխլել է այն: Երեք անգամ օգնության խնդրանքով դիմել եմ երկրի նախագահ պարոն Սերժ Սարգսյանին եւ երեք անգամ էլ մեծահոգաբար պատասխանել են … մարզպետարանից , թե փող չունեն , ծրագիր լինի « մի բան կանեն» … Այսպե՞ս եք օգնում սահմանում ապրողներին: Եթե, իբր թե փող չունեք, համարձակություն ու մտադրություն էլ չունե՞ք,որ ետ վերցնեք նշված դիրքերը, որ մերն են ու նախկինում էլ մեր ձեռքին էին եւ Վազգեն Սարգսյանի ժամանակներում թողնվեցին թշնամուն : Այդ խիստ ռազմավարական նշանակության դիրքերի վերադարձման դեպքում մեզ ամենամոտ թուրքերը Ղազախում (մեր պատմական Խաղխաղ քաղաքն է ) կլինեն …չնայած դա էլ խիստ անհավանական է, եւ կարծում եմ՝ նրանք էլ ավելի դեպի արեւելք կգնան:

Պարոն նախարար, հարկավոր է ուղղել ժամանակին թույլ տրված ճակատագրական սխալը, եւ այստեղ ոչ մի « ռազմական գաղտնիքի» խնդիր չկա, նամանավանդ, երբ թշնամին գործում է լկտիաբար, բացահայտ, անպատիժ եւ փաստորեն հարձակվում է Հայաստանի Հանրապետության վրա ու մեր, իսկ տարածքից մշտական վտանգ է ստեղծում մեր շեների ու մեր մարդկանց համար:

Հարկավոր է անվտանգության ապահովման գործողություն ձեռնարկել: Ժամանակն է, պարոն նախարար:

Հարգանքներով եւ սպասումով՝ Սամվել Բեգլարյան»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբ Մկրտչյան says:

    Հարգելի Սամվել Բեգլարյան մեր այս շարադրանքը Ազգային Ժողովի Ձեր ԸՆՏՐԱԾ անդամի կամ այլ միջոցով դարձրեք Ազգային Ժողովի քննարկման հարց: Ինչքան շուտ, այնքան լավ…
    Հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Ադրբեջանի հետ պետական սահմանը Քուռ և Արաքս գետահուներով հաստատելու վերաբերյալ միայն դիմատետրում բազմաթիվ և այլազան առաջարկ-հիմնավորումներ են շարադրվել, որոնք հավելիով կարող էին և այժմ էլ կարող են Ազգային ժողովում, ՀՀ Կառավարությունում բազմաթիվ քննարկումների և որոշում-իրագործումների հիմք հանդիսանալ…

    ՙՙԱդրբեջանի կողմից անցյալ ապրիլին սանձազերծված լայնածավալ պատերազմական ագրեսիայից հետո այլևս հրադադարի համաձայնագիր թե փաստորեն, թե պաշտոնապես գոյություն չունի՝ ամենաակտիվ պատերազմական իրավիճակ է՚՚*:

    ՙՙՀՀ-ն և հայությունը, ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական իրավիճակից օգտվելու փորձ չեն անում: Մինչդեռ այդ պատերազմական իրավիճակը հիմնովին ի օգուտ հայերի է բարեշրջել դիվանագիտական կացությունը և ընդհանրապես դեպի ,,լույս,, դուրս գալու հայության հնարավորությունները՚՚:

    ՙՙՀայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական իրավիճակից դուրս գալու ելքը երկու կողմերի միջև սահմանագիծը՝ պետական սահմանը՝ Քուռ և Արաքս գետերով եզերելն է: Հակառակ պարագայում կողմերից մեկը պետք է վերանա…
    Երրորդ տարբերակ չկա՚՚:

    ՙՙԱռկա իրավիճակը հայերիս թելադրում է Ադրբեջանի հետ սահմանը Քուռ-Արաքս գետահուներով հաստատել: Այլ տարբերակը թե Արցախի, թե Հայաստանի ամբողջական հայաթափումն է, այսինքն Հայաստանի վերջնական կործանումը՚՚…

    ՙՙՀայերիս շարունակաբար շփոթեցնում են, Մեզ շարունակաբար զսպում և բթացնում են ՙՙԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի՚՚ բարբաջանքով: Ոչ այդպես չէ: Այդ միտքը միայն Ադրբեջանի պարագայում է ճիշտ, որովետև նաև վերջին քառորդ դարի իրադարձություններն են փաստում, որ Ադրբեջանը չունի հարցը զինու ուժով լուծելու կարողություն՝ հնարավորություն, իսկ հայկական կողմը կարող է հարցին ռազմական լուծում տալ նույնիսկ ութսունականի և վաթսունականի զենքերով… Հայերս ի վիճակի ենք զինու ուժով սահման հաստատել Քուռ և Արաքս գետերի հունով, իսկ դրանից հետո թքած ունենք ամեն մի հրադադարի համաձայնագրի ու խաղաղության պայմանագրի վրա… Դրանից հետո թշնամուն կմնա միայն մեր զինվորների ՙՙսապոգներըՙՙ լզելու հնարավորուոթյունը…

    ՙՙԱդրբեջանի՝ նաև Վրաստանի՝ հետ պետական սահմանի հարցը նախատեսված է Սևրի 1920 օգոստոսի 10-ի խաղաղության պայմագրով, սակայն կարգավորումը՝ սահմանահաստատումը սպասում է իր ժամանակին: Հայ-ադրբեջանական զինական հակամարտության պատմականը և ներկան. հավելիով հիմնավորում են հայ-ադրբեջանական սահմանը Քռի և Արաքսի գետահուներով անցկացումը իբրև միակ տարբերակ. ՄԻԱԿ:
    Եթե մենք այսօր իսկ հաստատենք այդ սահմանագծումը, ապա այդ կլինի Սևրի պայմանագրին լրիվ համապատասխան, նույնիսկ խոսք անգամ չի կարող լինել նախկինին /ներկային/ վերադառնալու՚՚:

    Խնդիրը կայանում է հայ-ադրբեջանական սահմանը Քուռի գետահունով հաստատելու մեջ: Այդ գործողեւթյունն ավելի հեշտ է իրականացնել, քան Մատաղիսում կամ Թալիշում սահմանապահպանությունը**…

    * Ի միջի այլոց Հունաստանի օգտին Սևրի խաղաղության պայմանգրով նախատեսումները վերացան /կամ հետաձգվեցին/ Հունաստանի և Թուրքիայի միջև ծագած պատերազմի արդյունքով:

    ** Տարածք հանձնելու քարոզն ինքնին հայ ժողովրդին նոր ցեղասպանության ենթարկելու գործողություն է:
    Հողերը վերադարձնելու հհշական կարգախոսների նպատակը երկրի հհշական տիրապետության և տնտեսակարգի երկարաձգման միտող ներքին լո-լո-քարոզներ տալն է:
    Քուռ գետով հայ-ազերիական պետական սահմանի հաստատում. սա ոչ միայն պետք է հնչի իրբրև կարգախոս, այլ ընդունվի իբրև ՀՀ Ազգային Ժողովի Որոշում, անմիջապես գործադրման ենթակա Օրենք: Եթե ՀՀ Ազգային Ժողովը չընդունի կամ հապաղի նման Որոշման՝ Հայ-ադրբեջանական սահմանը Քուռ գետով հաստատելու Օրենք՝ ընդունելու մասին, ապա պետք է կազմը ցրել և նոր ընտրություններ իրականացնել…
    Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ Արցախյան պատերազմում հաղթանակը և Հայաստանում հհշական իշխանության գոյությունն անհամատեղելի իրողություններ են: Այս պարզ դատողությունը ոչ թե չհասկանալու, այլ չընդունելու հետևանքով են մեր բոլոր ազգային անհաջողությունները: Հայաստանի պետական սահմանը արևելքում Քուռ գետով հաստատելուց հետո՝ թեկուզ առայժմս միայն Ադրբեջանի հետ՝ ամեն ինչ իր տեղն է ընկնելու, Հայաստանում հհշական իշխանությունն ու ամեն դրվածք վերանալու-փոխվելու է: Իսկ այժմ նախագահականից խորհրդարանականի անցումը ժամանակի վրա խաղ է նշանակում: Ո՞ւր է փոփոխությունը, ինչո՞ւմ է փոփոխությունը:
    Հարգելի Սամվել Բեգլարյան մեր այս շարադրանքը Ազգային Ժողովի Ձեր ԸՆՏՐԱԾ անդամի կամ այլ միջոցով դարձրեք Ազգային Ժողովի քննարկման հարց: Ինչքան շուտ, այնքան լավ…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031