Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Երևանում. հայտնաբերվել է հրետանային արկ ու ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի

Օգոստոս 03,2017 17:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ Դավթաշենում մահվան պատճառ դարձած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 2-ի երեկոյան Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ Ա.Եփրեմյանը՝ ծնված 1997թ. և Ն.Եփրեմյանը՝ ծնված 1985թ։ Վերջինս բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հրետանային արկ՝ 620 մմ երկարությամբ 120 մմ տրամաչափի, ևս մեկ արկ՝ մասնատված երկու կտորի, էլեկտրական սարքի փաթույթ պղնձե գալարներով:

Վերցվել են փորձանմուշներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-հետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/https://shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031