Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող. razm.info

Օգոստոս 07,2017 15:35

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։

Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ օգոստոսի 4-ին բաց աղբյուրներից հայտնի էր դարձել Ալիբեյլի գյուղի դիրքերում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu) սպանվել է «հայկական կողմի կրակոցից»։

Չի բացառվում, որ Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներն էլ սպանվել են հայկական կողմի պատասխան կրակից, բայց այս տեղեկությունն առայժմ այլ աղբյուրներով չի հաստատվել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարում՝ Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031