Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է

Սեպտեմբեր 01,2017 10:22

Պարզաբանում` Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ

Ի լրումն երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանին առնչվող մամուլի հրապարակումների վերաբերյալ տրված պարզաբանման ` հայտնում ենք, որ նա իր պաշտոնավարման ընթացքում  թույլ է տվել մի շարք կարգազանց գործողություններ, որոնց պատճառով կորցրել է եւ աշխատակիցների, եւ վերադասի վստահությունն իր նկատմամբ:Մասնավորապես, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից ձեռք բերված հիմնավոր տվյալների համաձայն`  Արտաշարի դպրոցի օպերատոր Նշան Հակոբի Մանուկյանը 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսը բացակայել է  երկրից, եւ նշված ժամանակահատվածում նրա անվամբ դուրս է գրվել աշխատավարձ եւ կեղծիքի ճանապարհով կատարվել է պետական բյուջեի միջոցների հափշտակում` յուրացում:

Այս մասին համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը` այդ կապակցությամբ նյութեր նախապատրաստելու  եւ թույլ տրված արարքին քրեաիրավական գնահատական տալու համար:Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի պահանջները` խնդրում ենք սահմանված ժամկետում Ձեր լրաատվության միջոցով ապահովել համապատասխան պարզաբանման հրապարակումը:

ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930