Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ, Կարեն Կարապետյանը Հայաստանի ամենահաջող վարչապետերից է. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2017 10:57

Տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Ատոմ Մարգարյանը համակարծիք է, որ Կարեն Կարապետյանը ծանր ժառանգություն է ստացել ապրիլյան պատերազմից ու ՊՊԾ գրավման օրերից հետո, այդուհանդերձ, Մարգարյանի գնահատմամբ, Կարեն Կարապետյանը Հայաստանի ամենահաջող վարչապետերից է՝ «օպերատիվ որոշումների

ընդունման, տարածքային քաղաքականություն վարելու եւ մի շարք այլ առումներով»։

«Նա պաշտոնը ստանձնեց այնպիսի պայմաններում, երբ խայտառակ տնտեսական անկում էր, սոցիալական, ֆինանսական լուրջ

պրոբլեմներ, խնդիրներ արտաքին շուկաներում եւ այլն։ Մի խոսքով՝ իրավիճակ, որն ամեն վարչապետ չէր ստանձնի»,- համոզված է տնտեսագետը։ Մինչդեռ, ըստ նրա, Կարապետյանը կարճ ժամանակում կարողացավ

«շտկել, կայունացնել» ֆինանսական, բյուջետային իրավիճակը. «Չնայած անբարենպաստ քաղաքական ֆոնին եւ նախընտրական ժամանակահատվածին, ընդհանուր առմամբ՝ Կարեն Կարապետյանը ձեւավորեց դրական սպասումներ, վստահության մթնոլորտ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողների մոտ»։

Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ Կարապետյանն իր կարճաժամկետ ծրագրի շրջանակներում հաջող իրականացրեց ինստիտուցիոնալ բարեփոխումներ. «Ապօրինի հարստացման դրույթի քրեականացում, որոշ քայլեր արվեցին պետական ծախսերի կրճատման համար եւ այլն»։

Տնտեսագետի կարծիքով՝ վարչապետը փաստացի մի քանի ամիս է աշխատել՝ ընտրություններից հետո, դրանից առաջ, հասկանալի պատճառներով, հնարավոր չէր աշխատել։ Ասում է, որ եթե դրան էլ գումարենք արտաքին ազդակները, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառումը, դրանից բխող հետեւանքները, տարածաշրջանային-ռազմաքաղաքական խնդիրները, նավթի գնի անկումը եւ այլ գործոններ, որոնք ազդել են տնտեսության եւ Կարապետյանի գործունեության վրա, ապա, այդուհանդերձ, Կարապետյանի վարչապետության ընթացքում դրական դինամիկան ակնհայտ է. «Մակրոտնտեսական ցուցանիշները դրական են, տնտեսական աճի ցուցանիշը՝ 6.2 տոկոս, արտահանման դինամիկան դրական՝ 21-22 տոկոս, ներմուծման-արտահանման աճ է արձանագրվել, արձանագրվել է նաեւ մասնավոր տրանսֆերտների մասով, սակայն Կարապետյանի գործունեության որպես հիմնական որակական առավելություն՝ կավելացնեի ընդգծված արդյունաբերական քաղաքականությունը, այսինքն՝ աշխատատեղերի ստեղծմանը միտված ներդրումային այնպիսի ծրագրեր, որոնք կլուծեն մեր տնտեսության հարցերի հարցը՝ աշխատատեղերի խնդիրը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930