Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում. Արթուր Գեւորգյան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2017 12:23

Մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երեւանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է։ Նախակրթարաններից զանգահարում են իրենց եւ տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը։

– Ընդունելության դադարեցում չկա։ Նման հանձնարարական չի եղել։ Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն։ Ինչ անհրաժեշտություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու՝ ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները։ Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում։ Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն՝ 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում՝ 2-6 տարեկաններին։

– Բայց չէ՞ որ այս իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվորեն է ստեղծվել, երբ մանկապարտեզներում տեղ չկա, երեխաների հերթը չի հասնում, դրա համար էլ ծնողները հնարավորինս շուտ են դիմում։

– Դա չի կարելի «օբյեկտիվորեն» անվանել, որովհետեւ հերթագրվածների ցուցակներն ուռճացված են։ Այսինքն՝ ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում։ Հաշվարկի ժամանակ երեք թիվ է ցույց տրվում, մինչդեռ մեկ երեխայի մասին է խոսքը։ Այս տեսակ բաները բացառելու, ժամանակից շուտ երեխաների գրանցումը բացառելու հանձնարարական է տրվել։ Շատ դեպքերում շահարկվում է թիվ, որեւէ մեկը չի փորձում խորամուխ լինել՝ հասկանալու՝ լավ, այդ թվի որ մասն է իրական եւ որն է ուռճացված։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930