Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Երեւի չեն ֆայմում, որ աղքատությունը կարող է բյուջեի համալրման աղբյուր դառնալ. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 01,2017 12:26

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը չի բացառել, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողները կարող են տուգանվել 30 հազար դրամի չափով։

«ՉԻ» – Սա իսկապես հանճարեղ որոշում է։ Նախարարությունում, իհարկե, տեղյակ են, որ ծնողների՝ երեխաներին դպրոց չուղարկելու հիմնական պատճառը սոցիալական ծանր վիճակն է. ծնողները պարզապես չունեն այդ 15– 20 հազար դրամը՝ երեխաների համար պայուսակ կամ վերնաշապիկ գնելու համար։ Եվ ահա որոշում են ընդունել՝ եթե 15-20 հազար դրամ չունես, բարի եղիր տուգանվել 30 հազար դրամով։

Ծայրահեղ աղքատներ, իհարկե, կան նույնիսկ ամենահարուստ երկրներում, բայց այնտեղ, չգիտես ինչու, պետությունը այդ մարդկանց տուգանելու փոխարեն օգնում է։ Երեւի չեն ֆայմում, որ աղքատությունը կարող է բյուջեի համալրման աղբյուր դառնալ:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930