Լրահոս
Օրվա լրահոսը

Թումոյի և ԵՄ-ի համատեղ Նետոյի առասպելը խաղը՝ NICE մրցույթի եզրափակչում

Սեպտեմբեր 01,2017 16:47

Թումոցիները շարունակում են հաջողություններ արձանագրել միջազգային մրցույթներում, այս անգամ՝ խաղերի ստեղծման ոլորտում։ Թումոյի և Եվրոպական Միության համագործակցության արդյունքում նախաձեռնված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղի ստեղծման նախագիծը հայտնվել է ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի NICE մշակույթի և ինովացիայի մրցույթի եզրափակչում։ Խաղը մեկն է այն տասը նախագծերից, որոնք ընտրվել են 110 դիմորդների միջից։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։

«Նետոյի առասպելը» նախագծի ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին կմեկնեն Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ կանցկացվի մրցույթի որոշիչ փուլը։ Սեպտեմբերի 6-ին կհայտարարվեն հաղթողների անունները։

Հիշեցնենք, որ Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով պետք է զանազան խնդիրներ լուծի՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն այս տարի դեկտեմբերին։

 

Թումո թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930