Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցենք, ինչին ոչ». Հրանտ Մարգարյանը՝ զորավարժությունների մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 12:06

Այսօր ՀՅԴ-ն կազմակերպել էր խորհրդաժողով՝ Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակին նվիրված:

Մինչ խորհրդաժողովը կսկսեր՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը վերջին պահին որոշեց չեղյալ հայտարարել իր մասնակցությունը Վրաստանում անցկացվող բազմազգ զորավարժություններին, հնարավո՞ր է հետագայում Հայաստանը խնդիրներ ունենա՝ իր անվտանգությունը պահպանելու հարցում ՝ ասաց. «Ես այդպես չեմ մտածում: Ես կարծում եմ, որ Հայաստանը վերջիվերջո գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր այդ տեսակ մի վիճակի մեջ է: Ճիշտ է, մենք չենք փորձում խզել եւ հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց վերջիվերջո այդ իրողությունը մեզանից ակնկալում են նաեւ համապատասխան կեցվածքներ: Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցենք, ինչին չմասնակցենք»:

Հարցին՝ վերջին պահի՞ն են մասնակցությունը չեղյալ համարում՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Նույնիսկ կարելի է դա վերջին պահին անել»:

Հարցին՝ դա մե՞ր որոշումն էր՝ Մարգարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այո: Կարող ես նույնիսկ ունենաս դու ամիսներ շարունակ որոշումներ եւ ինչ-որ քաղաքական նկատառումներով վերջին պահին դրսեւորես»:

Մեր հարցին՝ ի՞նչ շահեցինք մենք՝ վերջին պահին հրաժարվելով մասնակցել՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ մենք ինչ անում ենք՝ մեր պետական շահերից ելնելով ենք անում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930