Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հոգեվարքը` Հայաստանի նոր մարտահրավեր. «Ժամանակ»

Սեպտեմբեր 06,2017 10:29

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անկանխատեսելի է եղել իր կառավարման բոլոր տարիներին: Թերևս սա եղել է նրա հաղթաթուղթը, որովհետև ամեն անգամ արևմտյան գործընկերները` ռացիոնալ մտածողությունից ելնելով, կարծել են, որ նա ճակատագրական ինչ-որ կետում կանգ կառնի ու, որպես կանոն, սխալվել են, որովհետև Վրաստանին հաջորդեց, Ղրիմը, հետո` Դոնբասը, Սիրիան:

Ռուսաստանի առաջնորդն աշխարհի հետ տոտալ հակադրության վրա կառուցեց իր իշխանությունը` ինչ-որ պահի կորցնելով ադեկվատությունը և որոշելով փոխել աշխարհը: Սրա նշանային դրսևորումը դարձավ ռուսական ագրեսիվ, բայց փնթի միջամտությունը ամերիկյան ընտրություններին: Սա Պուտինի ճակատագրական սխալն էր կամ դրա այսբերգային դրսևորումը, որովհետև Ռուսաստանի առաջնորդն ակնհայտորեն գերագնահատել էր իր ղեկավարած աղքատ կայսրության հնարավորությունները, ռեսուրսները:

Ամերիկացիները խփել են ճիշտ տեղին: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական օբյեկտների հետ կապված պատմությունը ճիշտ չէ դիտարկել միայն արտաքին քաղաքական հարթության վրա, որովհետև սա, ըստ էության, ամերիկյան պատասխան միջամտությունն է Ռուսաստանի ընտրություններին: Միջազգային զարգացումների անբարենպաստ ֆոնին Պուտինն իր հպատակներին ներկայանալու է նվաստացածի, անկյուն քշվածի կարգավիճակով:

2014-ին նա վերածնվող կայսրության առաջնորդն էր, հիմա` գահավիժող կայսրության, երեք տարի առաջ` Ղրիմն ազգային վերածննդի խորհրդանիշ էր, հիմա` Ռուսաստանի իզգոյացման: Ահա ամերիկյան քաղաքականության հետևանքը, ահա այն պատասխանը, որը ստացավ Պուտինը տարիների իր ավանտյուրայի, սադրանքների, միջազգային հարաբերություններում դրսևորված բանդիտիզմի համար: Պուտինի համար թրամփիզմը ԱՄՆ-ին նվաստացնելու միջոց էր, սակայն Ռուսաստանի նախագահը գերագնահատել էր իր ռեսուրսները և թերագնահատել ամերիկյան համակարգի կենսունակությունը: Չեկիստական հոտառությունն այս անգամ դավաճանեց նրան, և Պուտինի իշխանությունը մնաց թրամփիզմի փլատակների տակ: Դոնալդ Թրամփից հիասթափվելու մասին հարցին երեկ Պուտինը տվել է ուշագրավ պատասխան: «Ինչ վերաբերում է հիասթափվելուն կամ չհիասթափվելուն, ապա Ձեր հարցը շատ միամիտ է հնչում: Նա հո իմ հարսնացուն չէ՞, կամ ես հո նրա հարսնացուն կամ փեսացուն չե՞մ», – ասել է նա:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930