Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր առաջնորդների հանդիպումները պետք է որ որոշակի չափով իրենց բարի արդյունքները տան. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Սեպտեմբեր 06,2017 18:44

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև առաջիկայում նախատեսված հանդիպմանը, հիշեցնում է, որ արդեն մի քանի այդպիսի հանդիպումներ եղել են` սկսած նախորդ դարից. «Լավ է, որ հոգևոր առաջնորդները հանդիպում են, նրանց հանդիպումներն անհրաժեշտ են: Լավ է, որ նրանք ճշմարտությունն են ասում. այս կոնֆլիկտը կրոնական հիմք չունի»:

Արցախի թեմի առաջնորդը նկատում է, որ հոգևոր առաջնորդները միշտ խաղաղության կողմնակից են և խաղաղության կոչ են անում: «Ես կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումները պետք է որ որոշակի չափով իրենց բարի արդյունքները տան»,- ընդգծում է նա:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930