Լրահոս
Օրվա լրահոսը

«Նետոյի առասպելը» խաղը Հայաստան է վերադառնում հաղթանակով

Սեպտեմբեր 07,2017 16:30

Թումոյի և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» եռաչափ հակակոռուպցիոն խաղը ԵՄ ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում ընտրվել է որպես լավագույն ստեղծարար նորարարություն։

Մրցույթի 100-ից ավելի դիմորդներից լավագույն տասնյակում հայտնվելով՝ նախագծի ներկայացուցիչները մեկնեցին Գերմանիայի Էսսեն քաղաք, որտեղ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ մրցույթի եզրափակիչ փուլը։ Եզրափակչի արդյունքում նախագիծը հայտնվեց ժամանակակից տնտեսության մեջ նորարարական ներդրում ունեցող լավագույն 5 նախագծերի շարքում։ Թիմն իր հետ Հայաստան է բերում հաղթանակ և 3,000 եվրոյի չափով մրցանակ։

Թումո-ԵՄ համատեղ «Նետոյի առասպելը» խաղի և ինտերակտիվ կոմիքսի ստեղծման նախագիծը մեկնարկել է 2016-ին։ Խաղի աշխատանքային թիմը կազմված է Թումոյի՝ 17-22 տարեկան ուսանողներից և շրջանավարտներից, ում ուղղորդում են կենտրոնի աշխատակիցները։ Հակակոռուպցիոն խաղը ներկայացնում է մի հետաքրքիր և գրավիչ աշխարհ՝ Նետոյի մոլորակը, որտեղ հայտնվելով խաղացողը գլխավոր հերոսների միջոցով զանազան խնդիրներ է լուծում՝ Նետոն կոռուպցիայից և կործանումից փրկելու համար։ Խաղը և կոմիքսի ամբողջական հավաքածուն կհրապարակվեն 2017-ի դեկտեմբերին։

Թումո թիմ

Գլխավոր լուսանկարում` Թիմի ղեկավար Հարմիկ Ազարյանը, Թումոյի շրջանավարտներ և «Նետոյի առասպելը» խաղի և կոմիքսի թիմի անդամներ Կարինա Ավդալյանը և Ալբերտ Ալեքսանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930