Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽԽՎ անկախ մարմինն ուսումնասիրում է պատգամավորների կապը Ալիեւից ստացած նավթադոլարների հետ. «Ա1+»

Սեպտեմբեր 07,2017 18:15

Հունգարացի պաշտոնյաները ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման համար Ադրբեջանից ստացել են մոտ 7 միլիոն դոլար.

«Ռամիլ Սաֆարովին ազատելուց ամիսներ առաջ երկրի օլիգարխներից մեկը, որը նաեւ Ադրբեջանի փոխվարչապետն է՝ Յաղուբ Էուբովի կողմից շուրջ 27 խոշոր գումարային փոխանցում է իրականացվել Հունգարիա, որից ամենախոշորը իրականացվել է 2012-ի հունիսի 19-ին: Դրանից մեկ ամիս անց Հունգարիան արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին»,- ասում է ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Կոռուպցիոն այս բացահայտումը Ալիեւի ընտանիքի մասին անգլիական մամուլում օրերս արված Ադրբեջանի լվացքատուն կոչվող սկանդալի հետ կապ չունի: Այդ սկանդալի մեջ ներքաշված է գրեթե ամբողջ Եվրոպան: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ԵԽԽՎ-ում գոյություն ունի անկախ մարմին, որը արդեն իսկ ուսումնասիրում է սկանդալի հետ առնչվող ԵԽԽՎ պատգամավորների  կապը Ալիեւից ստացած նավթադոլարների հետ.

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930