Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրազիլիայի պես թիմը 1:7 իր դաշտում պարտվեց Գերմանիային… Ռուբեն Հայրապետյանն իրենց փոխարեն խաղա՞» (Տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 06,2017 23:11

Լեհաստանի հավաքականի հետ խաղում պարտությունը ֆուտբոլային էր դարձրել ԱԺ-ում կրքերը: Նորմալ ֆուտբոլային թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից մի միլիոն դոլար է պետք: Սա ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն միաժամանակ թվարկում ՀՖՖ նախագահի ներդրումները. «Հայրապետյանը այս տարիներին միայն ազնիվ ծառայել է հայկական սպորտին: Հայրապետյանի անձնական եւ պրոֆեսիոնալ ներդրման արդյունքում ունենք բազմաթիվ ակադեմիաներ, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում: Լավ կլիներ, երբ հաղթում էին՝ մյուս թիմերին, այդ ժամանակ ասեիք՝ կեցցե Հայրապետյանը»:

«Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում»,- կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում 1:6 խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին: «Ֆուտբոլ է. Բրազիլիայի պես թիմը 1:7 իր դաշտում պարտվեց Գերմանիային: Եթե բրազիլացիները կարող են 1:7 պարտվել, հայերը կարող են 1:6  էլ պարտվել: Ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է: Ասենք, Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞»,- զարմանում է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Իմ կարծիքով ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը ավելի թասիբով է ու հրաժարական կտա: Նման տիպի կողմնակի խոսակցությունները լրիվ ավելորդ են ու պատիվ չեն բերում դրանց հեղինակներին: Վիճակը մեծ բացթողումների արդյունք է, որը մյուս ոլորտների նման գտնվում է նույն մակարդակում ու հարթությունում: Իսկ Բրազիլիայի պարտությունից հետո եղան հրաժարականներ, որի արդյունքում այժմ թիմը ցույց է տալիս իրեն յուրահատուկ բարձր ֆուտբոլ: Պատգամավորնորը պետք է զբաղվեն իրենց աշխատանքով, այլ ոչ թե նստեն իրենց աշխատասենյակում ու գրքեր գրեն, ինչպես պնդում էր դրանցից մեկը: Ցանկացած չլուծված հարց գցուիմ են շուկայական տնտեսության վրա և ցանկացած ժամանակ կարող են ասել. որ պետությունը վատ տնտեսվար է: Այդպես չէ և դուք եք վատ ղեկավարում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031