Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միության սպորտ ֆեստ 2017. լեռնային հեծանվավազք (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2017 19:44

#EUSportsFest-ի հոկտեմբերի 8-ի մրցաշարը լեռնային հեծանվավազքն էր, որը նախատեսված էր  երեխաների և մեծահասակների համար: Այս միջոցառումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության #EUSportsFest շրջանակներում անցկացվող մրցաշարերից մեկն է:

#EUSportsFest մրցաշարերը մեկնարկել են երեկ ՝ հոկտեմբերի 7-ին, և կանցկացվեն մինչև հոկտեմբերի 22-ը: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես միացավ հեծանվորդներին և իր օրինակով ոգևորեց հայ երիտասարդներին:

Լեռնային հեծանվավազքի մրցաշարին մասնակցեց 50-ից ավել հեծանվորդ: Առաջին տեղը զբաղեցրեց Տիրան Մարտիրոսյանը, երկրորդ տեղը՝ Էդուարդ Սարգսյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Սահակյանը:

Դեսպանը շնորհավորեց մասնակիցներին. «Շնորհակալություն հայ երիտասարդներին, որ լավ օրինակ ծառայեցին, թե ինչպես պետք է զբաղվել սպորտով և մրցել լեռնահեծանվային սպորտաձևում: Նմանատիպ մարզական փառատոնները կշարունակվեն և, հուսով եմ, որ ավելի շատ հայ երիտասարդներ և հայ ընտանիքներ կմիանան մեզ»:

Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, Արարատ վալլի քաղաքամերձ ակումբի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» հետ համագործակցությամբ:

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է վերահաստատել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում առողջ և ակտիվ կենսակերպի ու սպորտային տուրիզմի զարգացմանը:

ԵՄ պատվիրակություն Հայաստանում

Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031