Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Մալկովիչը հուզված էր այն ամենից, ինչ տեսավ Ցեղասպանության թանգարանում

Հոկտեմբեր 10,2017 16:31

«Ցավոտ դաս». այսպիսի գրառում է կատարել մեր օրերի մեծ դերասան Ջոն Մալկովիչը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։ Ջոն Մալկովիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրերի ուղեկցությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, Մեծ եղեռնի պատմությանը, այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով Ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Ես վստահ չեմ, թե կարող եմ ավելին ասել, քան մինչ այս ասվել է։ Սա պարզապես ցավոտ դաս է, թե մարդիկ ինչ կարող են անել, և ինչ սարսափելի արարքների են ընդունակ բացարձակապես անիմաստ պատճառներով»,- ասաց Մալկովիչը` պատասխանելով լրագրողների հարցերին։ Նա նշեց, որ հուզված է այն ամենից, ինչ տեսավ թանգարանում։

Վաղը Ջոն Մալկովիչի մասնակցությամբ կմեկնարկի Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալկովիչը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Նա կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Ջոն Մալկովիչը, ոգեշնչված հայաստանյան երկրպագուների ջերմ վերաբերմունքից և մեր հյուրընկալ երկրից, անակնկալ է նախատեսել հատուկ հայ հանդիսատեսի համար. նա կընթերցի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031