Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առաջարկվում է դոպինգի դեմ պայքարել մարզիկների մարմնում չիպ տեղադրելով

Հոկտեմբեր 12,2017 21:55

«Օլիմպիականների համաշխարհային միության (WOA) գործադիր տնօրեն Մայք Միլլերը սպորտում դոպինգի դեմ արդյունավետ պայքարելու համար առաջարկել է մարզիկների մարմնում չիպ տեղադրել, որպեսզի հնարավոր լինի հետեւել հակադոպինգային կանոնների պահպանմանը եւ կրճատել խախտումների քանակը:

«Ոմանք ասում են, թե մարդկանց հետ այդպիսի բան անել չի կարելի: Բայց չէ՞ որ մենք սիրում ենք շներին, սակայն նրանց չիպավորում ենք: Ու կարծես դա նրանց ամենեւին չի վնասում: Ուրեմն ինչո՞ւ նույնը չանենք մեր հետ: Դոպինգի դեմն առնելու համար մենք պետք է համապատասխան տեխնոլոգիաներ մշակենք եւ դրանք ներդնենք մարզիկների մարմնում», – հայտարարել է մարզական պաշտոնյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031