Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում կզարգացնեն տուրիզմը. Մարզկենտրոնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը

Հոկտեմբեր 16,2017 22:22

Այսօր աշխատանքային այցով Վանաձորում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այցի նպատակն էր քննարկել մարզկենտրոնում տուրիզմի զարգացման հետ կապված հարցեր, որոնց կապակցությամբ կառավարության ղեկավարը մոտ 3 ժամ փակ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում: Որից հետո Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մարզպետ Արթուր Նալբանդյանն ու այլ պաշտոնատար անձիք եղան Վանաձորի  «Արտեկ» ճամբարի տարածքում, ապա ուղեւորվեցին դեպի ձմեռային սահադաշտի տարածքը նայելու:

Վարչապետը եղավ նաեւ նախկին ճոպանուղու տարածքում՝ տեղում ծանոթացավ տուրիզմի զարգացման համար նախատեսվող տարածքներին:

Թեեւ այցը վերաբերվում էր Վանաձորին ու քաղաքի զարգացմանը, սակայն լրագրողներին հնարավորություն տրվեց միայն հեռից նկարելու վարչապետի մարզկենտրոն կատարած այցը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031