Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Միկիսկան նշել է Կանաչ Երևան նախագծի շրջանակներում չեխական կողմից առաջարկվող գործողությունների ծրագրի մասին

Հոկտեմբեր 19,2017 18:15

Հոկտեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, այլ պատասխանատու անձինք: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են բնապահպանության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը և գործնական ակտիվ աշխատանքի միտված պատրաստակամությունը:

2017 թ. հունիսին ստորագրվել են ՉՀ  Բնության պահպանության գործակալության և ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ Համագործակցության հուշագիրը և  2017-2018 թթ. գործողությունների ծրագիրը երկու գործակալությունների միջև: Նախարար Մինասյանն ու դեսպան Միկիսկան  կարևորել են երկու երկրների բնապահպանության նախարարությունների միջև ստորագրված բնապահպանության բնագավառում համագործակցության մասին Համատեղ հռչակագիրը, նշելով, որ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ժամանակն է: ՀՀ ԲՆ առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը կարևորել է չեխական կողմի օժանդակության հնարավորությունը ոլորտում տեխնիկական աջակցության, կարողությունների զարգացման և հզորացման բնագավառում:

Դեսպան Միկիսկան նշել է Կանաչ Երևան  նախագծի շրջանակներում չեխական կողմից առաջարկվող գործողությունների ծրագրի մասին: Համաձայնություն է ձեռք բերվել առաջարկն ուսումնասիրելու և այլ գերատեսչություններին ու Երևանի քաղաքապետարանին այն ներկայացնելու մասին: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031