Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունելի է, որ ԵՄ սպորտային այս նախաձեռնությանն այսքան մարդ է միացել. Պյոտր Սվիտալսկի (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2017 18:58

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest):

Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը նպատակաուղղված են առողջ և ակտիվ կենսակերպի խթանմանը: Մրցաշարերը նպատակ ունեն նպաստելու սպորտի ու ֆիզիկական կուլտուրայի խթանմանը բոլոր տարիքի մարդկանց շրջանում, խրախուսելու  բոլորի ավելի ակտիվ մասնակցությունը սպորտային միջոցառումներին, մարզումներին և առաջնություններին:

#EUSportsFest2017-ը միտված է նաև բարձրացնելու Հայաստանի գրավչությունը զբոսաշրջիկների համար և աջակցելու Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացմանը:

#EUSportsFest մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը, մեկնարկել են հոկտեմբերի 7-ին ու անցկացվել մինչև հոկտեմբերի 22-ը, իսկ 2017-ի հոկտեմբերի 8-ին անցկացվել է լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների և մեծահասակների համար:

Ընտանեկան գոլֆի փառատոնի ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարի պաշտոնական եզրափակիչ խաղերն ու փակման արարողությունը տեղի ունեցան 2017-ի հոկտեմբերի 22-ին Արարատ Վալի Քանթրի Քլաբ – ում :

Մրցաշարին մասնակցեցին գոլֆի շուրջ  60 սիրահարներ, որոնք վերջին շաբաթների ընթացքում մարզվել են մրցաշարերի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ:

Մրցաշարում հաղթող ճանաչվեցին Համբարձումյան Համբարձումը, Լիլիթ Հովհաննիսյանը և և 7-ամյա Մարիա Բոյաջյանը, ովքեր ստացան իրենց գավաթներն ու պատվոգրերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիից:

Իր ամփոփիչ ելույթում ԵՄ դեսպանը նշեց, որ չափազանց ողջունելի է, որ ԵՄ սպորտային այս նախաձեռնությանն այսքան մարդ է միացել, և հրավիրեց բոլորին միանալու նաև ԵՄ սպորտային առաջիկա նախաձեռնություններին:

Մրցաշարի ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանի « Գոլֆ բոլորի համար» գրքի շնորհանդեսը, որը տպագրվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ:

Միջոցառումները կազմակերպվել էին Հայաստանի ազգային գոլֆի ասոցացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, Արարատ վալլի քաղաքամերձ ակումբի համագործակցությամբ և ամենամյա դառնալու միտում ունեն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031