Լրահոս
Օրվա լրահոսը

Շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, ջարդված շշի կտորը մտցրել նրա փորը

Հոկտեմբեր 25,2017 18:35

Մի շաբաթ առաջ Իջեւանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ, պետավտոտեսչության տեսուչ մոտ 40 տարեկան տղամարդը Երեւանում հանդիպել է ամուսնացած ծանոթուհու հետ, վերջինիս տանը:

Սիրային հանդիպմանը խանգարել է կնոջ ամուսինը, որը տուն է եկել: Նա շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, շշի կտորը մտցրել նրա փորը: Ավտոտեսուչը տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Երիտասարդ կինը փորձելով անմեղ երեւալ՝ իրավապահներին հայտնել է, որ պետավտոտեսուչը իրեն բռնաբարել է: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:

Իրավապահներից ստացված տեղեկություններով`պետավտոտեսուչը ներկայումս գտնվում է ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031