Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԺ պատգամավորները հանդես են եկել առաջարկություններով

Հոկտեմբեր 26,2017 19:20

Այսօր Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի լիագումար նիստում` ԱԺ պատգամավորներ Հայկ Խանումյանը և Ռոմելա Դադայանը հանդես են եկել հայտարարություններով:

Իր ելույթում Հայկ Խանումյանը խոսել է մասնավորապես տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծի տարբերակի վրա, որը, ըստ նրա ոչ թե տեղական ինքնակառավարման վերաբերյալ է, այլ իշխանությունը հնարավորինս շատ կենտրոնացնելու մեխանիզմ է. «Սա բերելու տարբեր խնդիրներ և դրանց փոխհատուցումը կարող է լինել միայն այնպիսի օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի կառավարմանը՝ ըստ կուսակցություններին տրված ձայների»:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նկատեց, որ առաջիկայում իրականացվելու  են հանրային քննարկումներ` տեղական ինքնակառավարման օրենքի և հայեցակարգի մասին, և  այս պահին վերջնական պատկերացում, հետևաբար  նաև գնահատականներ տալը դեռևս վաղ է:

ԱԺ պատգամավոր Ռոմելա Դադայանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Հայաստանում` 2017 թվականի հունվարից ուժի մեջ է մտել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը.

«Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ և բանակը պահելու գործում, և զինծառայողի ընտանիքի կողքին կանգնելու հարցում: Գտնում եմ` հասել է պահը, որպեսզի մենք ևս ունենանք համանուն օրենք»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031