Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Կոխ ըմբշամարտն ազգային արժեք է եւ այն պիտի ճանաչելի լինի աշխարհում»

Հոկտեմբեր 29,2017 17:32

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, որ երեկ Վանաձորում ներկա է գտնվել ազգային կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը, լրագրողների հետ զրույցում կարեւորել է  ազգային մարզաձեւերի պահպանումը։

«Կառավարության որոշումով մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի հայեցակարգ, որի մեջ կա միջոցառումների ցանկ։ Դրանցից մեկը Հայաստանի առաջնություններ անցկացնելն է։ Այս առաջնության արդյունքներով ձեւավորվելիք ազգային հավաքականը մեր երկիրը դուրս կբերի միջազգային ասպարեզ։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան մասնակից կլինի (շուրջ 100 մարզիկ)։ Առաջնությունը, նաեւ լավ կազմակերպված է։

Մենք պետք է պահպանենք ազգային մարզաձեւերը։ Կոխը մի պահ կորցրել էինք: Հիմա վերագտել ու վերականգնում ենք։ Հաջորդ քայլը կլինի ամրապնդումը, հետո՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը։ Նա նաեւ նշել է, որ նախարարությունը նպատակ ունի ազգային առաջնությունները մայրաքաղաքից տեղափոխել մարզեր, ինչը կխթանի սպորտի մասսայականացմանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ armnoc.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031