Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սմբատյանը կոմպոզիտորների տունը վաճառելու մասին. «Ո՞նց կարելի է բան վաճառես՝ մարդիկ չիմանան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2017 19:50

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ձայների մեծամասնությամբ կոմպոզիտորների միության նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը: Միության նախագահի թեկնածու էր նաեւ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը:

Նաեւ գրել էին, որ միության կուլիսային խոսակցություններում Վարդան Աճեմյանի մասին ասում էին, թե նա Արմեն Սմբատյանի թեկնածուն է,եւ կռվախնձորը միության՝ Դիլիջանում գտնվող ստեղծագործական տունն է: Ըստ այդ խոսակցությունների, Աճեմյանն ուզում է ամեն գնով այն պահպանել միության ենթակայության տակ, իսկ Աճեմյանն ու Սմբատյանը, եթե Աճեմյանն ընտրվեր, ցանկանում էին ստեղծագործական տունը վաճառել:

Քվեարկությունից եւ ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, թե առաջիկա չորս տարիներին ով կղեկավարի միությունը, Aravot.am-ը կուլիսային խոսակցությունների մասին մեկնաբանություն խնդիրեց Աճեմյանից եւ Սմբատյանից: Մենք նաեւ հետաքրքրվեցինք պարոն Աճեմյանից՝ նախորդ ընտրություններին Սաթյանի օգտին է եղել նրա ձայնը, այս ընթացքում ի՞նչ է փոխվել,  որ այս անգամ նրա մրցակիցը որոշեց դառնալ:

Պարոն Աճեմյանն ասաց, որ Սմբատյանի հետ մանկության ընկերներ են, եւ իրենք համախոհներ են: Պարոն Սմբատյանն էլ միջամտեց՝« Եվ միշտ իրար կողքի ենք»:

Աճեմյանը  վստահեցրեց, որ ընտրություններից մի քանի օր առաջ է որոշել առաջադրել իր թեկնածությունը, չընտրվեց. «Բայց կարծում եմ՝ էլի կփորձենք ինչ-որ բաներ անել»:

Դիլիջանում կոմպոզիտորների ստեղծագործական տունը վաճառելու մտադրության մասին էլ պարոն Սմբատյանն ասաց՝ «Հեքիաթներ են, չկա նման բան: Ոնց կարող է պատահել բան վաճառես՝ մարդիկ չիմանան»:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031