Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց

Հոկտեմբեր 30,2017 18:11 Share

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի,  ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին հանձնարարել է միջազգային փորձն ուսումնասիրելով ու համագործակցելով մասնագիտական կազմակերպությունների հետ ձեռնամուխ լինել Երևան քաղաքի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույցի մշակման աշխատանքներին:

«Ակնկալում ենք ունենալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր ունենալու մասնագիտորեն հիմնավորված հայեցակարգային մոտեցումներից բացի, փողոց առ փողոց նշված կլինեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ մայրաքաղաքն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար:

Ընդ որում, այդ ուղեցույցում պետք է ներառված լինի նաև ճարտարապետական և արտաքին տեսքի բոլոր բաղադրիչների ու տեսակների, ինչպես նաև քաղաքային գույքի տեղադրման մասին հստակ կանոնակարգ:

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ընդգրկեք նաև համապատասխան փորձ ունեցող կազմակերպություններին, ինչպես նաև «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ նման ուղեցույց ունենալու պարագայում մենք կկարողանանք ապահովել ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մատչելի միջավայր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել