Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ աչքիս առաջ են գալիս». Հայտնի լեզվաբանի ամուսնու մայրը հիվանդանոց տեղափոխվեց

Հոկտեմբեր 31,2017 18:30

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Պետրոսյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց սպանվածի մայրը, դատաքննական ցուցմունքի ժամանակ էլ նրա ինքնազգացողությունը վատացավ:

Նա հասցրեց շատ կարճ հարցերի պատասխանել՝ խնդրելով դատարանին ազատել նրան այդ ծանր պարտականությունից:

«Ամեն անգամ աչքիս առաջ են գալիս»,-այսօր դատական նիստի ժամանակ ասաց սպանվածի մայրը՝ նկատի ունենալով որդու սպանողներին:

«Ոչ մեկ չի կարող հերքել, որ սրանք են եղել… բայց չեմ կարող նշել, ով է  կոնկրետ հարվածել… հարգելի դատարան, ընդունեք իմ նախաքննական ցուցմունքը, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ում ճանաչել եմ, ճիշտ եմ ճանաչել, հոգուս մեղավոր չեմ զգում, ինձ ազատեք այս ցավից»:

Դատարանը տիկնոջ ծանր հուզական ապրումների եւ ինքնազգացողության վատանալու պատճառով ընդմիջում հայտարարեց, այդ ընթացքում շտապ օգնություն հրավիրվեց եւ անհրաժեշտ բուժզննումից հետո տիկնոջը տեղափոխեցին հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար ,որ նա Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Ա.Չիտչյանը նույն խմբի կազմում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031