Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան գնել ցանկացողներ չկան

Նոյեմբեր 10,2017 15:15

Այսօր նոյեմբերի 10-ին, պետք է կրկին աճուրդի հանվեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան, սակայն ինչպես տեղեկացանք, կրկին աճուրդը չի կայացել` հայտատուի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից Aravot.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին, որ այս անգամ էլ հայտատուներ չեն եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահի ավտոմեքենան արդեն մի քանի ամիս է, ինչ կառավարության որոշմամբ աճուրդի է հանված: Այն 1982 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի է: Մեկնարկային գինը եղել է 17 մլն դրամ: Սակայն ամեն աճուրդից հետո, գնորդ չլինելու պատճառով, գինն իջել է: Այսօր ավտոմեքենայի գինն արդեն 10 մլն 880 հազար դրամ էր:

Պետգույքից հայտնեցին, որ հաջորդ աճուրդը նախատեսված է նոյեմբերի 27-ին` 8 մլն 704 հազար դրամով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930