Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, մեր հարցմանն ի պատասխան, անդրադառնալով բացականերին, ասաց, որ իր ունեցած վերջին տվյալով՝ նրանց թիվը մոտավորապես 1800 է՝ ընդհանուր առմամբ մոտ 18 հազար 500 ուսանողից: Ռեկտորը միեւնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ դասադուլին մասնակցում են ընդամենը 200 ուսանող:
«Մաքսիմում լինում են 200 հոգի: Մեծ մասը համալսարանականներ են, բայց նաեւ ուրիշ տեղերից կան: Իսկ ցավալին գիտե՞ք որն է, որ ուսանողները դասի չեն նստում եւ գնում են տները կամ ինչ-որ զբաղմունքների: Այսինքն՝ առիթն օգտագործում են՝ դասից փախչելու համար»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Դասադուլի կազմակեպիչները, սակայն, այն կարծիքին են, որ եթե անգամ դասերին չհաճախող ուսանողների մեծ մասը կանգնած չէ իրենց կողքին ու երթերին չի մասնակցում, բացակայելն արդեն նրանց վերաբերմունքի արտահայտությունն է:
«Չեմ բացառում, որ նրանց մեջ կլինեն այդպիսիք, բայց ավելի շատ կարծում եմ՝ նրանք են, ովքեր անտարբեր են ամեն ինչի նկատմամբ»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































