Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարցու ձին սահմանագոտում ականի վրա պայթել է

Նոյեմբեր 21,2017 11:51 Share

Երեկ`նոյեմբերի 20-ի երեկոյան, ժամը 17-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Արտեմ Մանուչարյանի ձին պոկելով վզին ամրացված թոկը՝ հայտնվել է Ոսկեպար-Կիրանց սահմանամերձ հատվածում, Կիրանց գյուղի վարչական տարածքում: Ձին սահմանագոտում ականի վրա պայթել է:

Ոսկեպարցիների վկայությամբ` վիրավոր կենդանին հիմա ականապատ գոտում է, սակայն հնարավոր չէ այնտեղից դուրս բերել: Նախկինում Ոսկեպարի սահմանագոտու ականապատ դաշտում գյուղի բնակիչներին պատկանող կովեր էին պայթել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել