Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հարձակվել են հայկական եկեղեցական միության վրա. ermenihaber.am

Նոյեմբեր 25,2017 13:21 Share

ermenihaber.am Թուրքիայում անհայտ անձիք քարերով հարձակվել են «Փրկության եկեղեցիների միության» Մալաթիայի՝ հայերին պատկանող ներկայացուցչության վրա:

Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ հարձակման պահին շենքում մարդ չի եղել, կոտրվել էն միայն շենքի ապակիները:

Նշվում է, որ շրջակայքում տեղադրված անվտանգության տեսախցիկները նկարահանել են հարձակումը, և հարձակման մասնակիցներից մի քանիսի դեմքերը պարզորոշ երևում են տեսանյութի մեջ:

Թուրքական ոստիկանությունը դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսել: Հարձակվողները, սակայն դեռևս ձերբակալված չեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Մալաթիայում անհայտ անձիք գիշերով ներկով տարբերակիչ նշումներ էին արել ալևիների տների պատերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել