Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ իրավիճակ՝ «ծռերի» նիստում. «Մանուկյանը եւ Խանդոյանն ավելի շատ արյուն են թափել, քան ձեր խմած կաթը» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 12:10

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ընթերցվեց Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» մեղադրական եզրակացությունը, որն ամբաստանյալները բղավոցներով ընդհատեցին:

Ազատամարտիկն էլ չցանկացավ այն լսել եւ «հեքիաթ» որակեց: «Հեքիաթ է՝ հեքիաթ անվանեք, ու լսեք, դա ընթացակարգ է»,-արձագանքեց դատավոր Մակյանը:

«Մանուկյանը եւ Խանդոյանն ավելի շատ արյուն են թափել, քան ձեր խմած կաթը»,-գոռաց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը:

Տեւական ժամանակ դահլիճում բղավոցները չէին դադարում: Ամբաստանյալները դատարանին մեղադրում էին կամակատար լինելու, իսկ իշխանություններին՝ ժողովրդի կյանքը խեղելու մեջ: «Դպրոցները փակվում են, մանկապարտեզները փակվում են»,-գոռում էր Արայիկ Խանդոյանը:

Դատավորն ընդմիջում հայտարարեց, որպեսզի լարված իրավիճակը հանդարտվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031