Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի միայն իմ երեխաները միս ու կարագ ուտեն»․Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն նվիրեց գյումրեցիներին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2017 18:57

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր Գյումրի էր եկել երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու, հայտարարեց, որ 100 միլիոն դրամ կնվիրի գյումրեցիներին։ Իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գնաճին, երկրում տիրող աղքատությանն՝ ասաց․«Աղքատությունը վերանում է տնտեսության զարգացման շնորհիվ, պետք է աշխատատեղեր բացվեն, գնաճ է, պետք է աշխատավարձերն ու թոշակը բարձրացվեն, դա ասենք թե քննարկելու հարց չէ։ Ես Գյումրին սիրում եմ, գյումրեցիներին սիրում եմ ՝որպես հյուրասեր, ղայդին մարդկանց, տեղը-տեղին, ու ես ոչ թե ընտրությունից ընտրություն եմ գալիս, այլ էդ մարդկանց սիրում եմ՝ իրենց ադաթը, ավանդույթը, ջիգյարով են, խոսքի տեր։ Դրա համար ես ամեն տարի տարվա վերջին գալիս եմ, գալիս եմ մարդկանց շնորհավորելու, հույս հայտնելու և որոշ չափով օգնություն տրամադրելու։

Ոնց ասեմ՝ ցանկացած պետության հարստությունը սովորական ժողովուրդն է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ էդ մարդիկ մեր հարստությունն են, ուժն են, որ նրանք էլ պետք է կարողանան հույսով, հավատով ապրել, իրենց բալիկի առաջ պարզ ճակատով լինեն։ Գոնե այդ ուրախ տոնը կարողանան ընտանիքով նշել, որ, այո, միս էլ լինի, կարագ էլ լինի էդ Նոր Տարվա օրը, հույսով ու հավատով, որ գոնե լավ լինի»։

Նա նշեց, որ հենց այդ պատճառով 100 միլիոն դրամ է տրամադրել իր գործընկերներ Վարդևան Գրիգորյանին ու Վարդան Ղուկասյանին, որպեսզի 50 միլիոնը բաժանեն տնակների բնակիչներին, 50-ն էլ՝ ծանր պայմաններում գտնվողներին։ «Կապ չունի քաղաքական պատկանելությունը, մեր համար կարևորը մարդն է, հարստությունը մարդն է, մենք պետք է կարողանանք գնահատել մեր ժողովրդին։ Բարեգործությամբ երկիր չես կառուցի, սա մարդկանց հույս հայտնել է, ուշադրություն դարձնել է, որ իրենք հույսով, հավատով լինեն, որ իրենց մասին մտածող մարդ կա։

Մենք պետք է կարողանանք հնարավորություն ունենալ օրենք փոխելու, համապատասխան մարդկանց փոխելու, մարդկանց պիտի լիարժեք հնարավորություն տրվի, աշխատատեղ ստեղծելու։ Այսօր հիմնականում Գյումրին ինչով որ զբաղվել է, նույնով պիտի զբաղվի, միայն պետք է վերազինվի, գործարանները բացվեն, արտադրանքը տան ու կարողանանք արտադրանքի սպառումով զբաղվել։ Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է ցանկանալ, ձգտել, իրականություն դարձնել։ Վատատես մարդիկ ցանկացած ծրագիր ներկայացնելուց միշտ վատն են տեսնում, լավատես մարդիկ վատ ծրագիր էլ ներկայացնես, այդ վատի մեջ միշտ լավն են տեսնում, մարդը միշտ կամեցող պետք է լինի, բարի լինի, և կարողանա հույսով հավատով իր խոսքը, գործն իրականություն դարձնի»։

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ միգուցե ճարտար չի խոսում, բայց իր ասածն անում է։ Ըստ նրա, մարդը տնտեսական աճը, բարելավումը պետք է զգա իր ընտանիքում, իր երեխաների ապրելակերպից, իր սառնարանի դուռը բացելով։ Գագիկ Ծառուկյանի ասելով՝ աղքատության դեմ պետք է պայքարել համախմբված։ «Ոչ թե թշնամաբար, թե՝ վայ, Ծառուկյանը սա ասաց, ստորակետը բաց թողեց, ես ասում եմ քաղաքական պատկանելությունը կապ չունի,եթե ծանր ապահովված է, օգնեք, մեր բոլորի մոտեցումը սա պետք է լինի։ Կարող է Ծառուկյանին չսիրեն, նախանձեն, բայց Ծառուկյանի գործը պարտավոր են հարգելու։ Ծառուկյանն անշահախնդիր իր ազգին, ժողովրդին սիրում է, Ծառուկյանն ապահովված մարդ է, բայց մի ծաղկով գարուն չի գա։ Ոչ միայն իմ երեխաները պետք է օգտվեն , այլ ցանկացած սովորական մարդու ընտանիքի երեխաներն էլ կարիք ունեն, պարտավոր են օգտվել և մսից, և կարագից։ Այն մարդը , որը սովորական բանվորի ընտանիքից է, նա չի կարող իր սովորական ժողովրդին մոռանալ։ Ես բանվորի ընտանիքից եմ և գիտեմ այդ ապրելակերպը, հոգեբանությունը, որ տոն է, առիթ է, բոլորն էլ սպասում են, որ ծնողները մի առիթ պիտի ստեղծեն, սեղան բացեն, գոնե այդ օրը պետք է իրենց համար լավ լինի։ Ինձ թվում է՝ մենք բոլորս պարտավոր ենք դա հասկանալու և գիտակցելու և մարդկանց գնահատելու»։

Նա նաև նշեց, որ իրեն կան նախանձողներ, հետևաբար կարող է և չխառնվել, բայց ուզում է օգտակար ու պիտանի լինել ժողովրդին իր հնարավորությունների սահմաններում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    «Ինչո՞ւ պիտի միայն իմ երեխաները միս ու կարագ ուտեն»․Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն նվիրեց գյումրեցիներին
    Այս պահը ներկայցրեք ՀՀ ԱԺ այն երկու պատգամավորներին, որոնք անժամկետ պատգամավորի կոչում ունեն և կտրվել են սեփականան ժաղովրդից: Նրանք պնդում էին, որ աղքատները պետք է միշտ մնան աղքատ ու գնաճը իրենց վրա չի ազդելու, քանի որ նրանք միս չեն ուտում և դրա ցանկությունը չունեն: Մոռանում են, որ նրանց երեխաները մեր զինվորներն են ու պաշտպանում են նաև իրենց նմաններին: Մեր զինվորը պետք է լինի ուժող և հպարտ, որպեսզի կարողանա անմնացորդ իրեն նվիրի Մեր Հայրենիքի պաշտպանությանը:Նրանք պաշտպանում են նասև Արփա-Սևան թունելը, որը անհասկանալի ձևով ընկել է մասնավորի ձեռքը: Ռազմավարական օբյեկտ է և ոլորտում գործում են տարբեր մակարդակի պետակլան մարմիններ, որոնք կարող են շատ ավելի լավ ղեկավարել այն, քան նման անհասկանալի մարդիկ: Նույնը վերաբերվում է նար Հրազդան ստադիոնին, որը ոչնչով չի նպաստում հայկակական ֆուտբոլի զարգացմանը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031