Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով նիստը սկսվեց առանց «Դեդ»-ի. նա հրաժարվում է նիստի ներկայանալ

Հունվար 09,2018 12:34

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով հերթական դատական նիստն այսօր սկսվեց առանց ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդ»-ի: Նա չէր ցանկացել ներկայանալ նիստերի դահլիճ, ինչի առնչությամբ ընդմիջում հայտարարվեց՝ խնդիրը հասկանալու համար:

Նիստը վերսկսվելուն պես Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատավոր Արթուր Օհանյանին տեղեկացրեց՝ Մարտիրոս Հակոբյանը չի հանդուրժելու այն փաստը, որ մեղադրող-դատախազներն իրեն փորձում են, իր խոսքով, հանցագործի կերպարով ներկայացնել:

«Նա ասաց, որ չի պատրաստվում դրա հետ հաշտվել, նա ապստամբ է: Բացի այդ, նա դժգոհություններ ունի, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին բժշկական օգնություն չեն ցուցաբերում: Նրան դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններ ունեցող խցում՝ ձեռնաշղթաներով, ինչի կարիքը չկա, որովհետեւ նրանց շատ ոստիկաններ են ուղեկցում, այդ թվում՝ ինքնաձիգերով զինված ոստիկաններ»,-հայտարարեց Մուշեղ Շուշանյանը:

Հարցի առնչությամբ անհամաձայնություն հայտնեցին մեղադրող դատախազներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը՝ նշելով, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է:

Դատավոր Արթուր Օհանյանը եւս գտավ, որ Մարտիրոս Հակոբյանի պատճառաբանություններն անհիմն են, ուստի որոշեց նրա հանդեպ սանկցիա կիրառել՝ դատական նիստերի դահլիճից 5 ժամով հեռացման տեսքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031