Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը Մոսկվայում խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ

Փետրվար 02,2018 17:19 Share

Ս/թ. փետրվարի 1-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:

Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է վերջիններիս մասնակցությունը Հայաստանի հասարակա-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքում, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը:

Երիտասարդները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն են հղել նաև Արմեն Սարգսյանին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տնտեսական զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ

Բուհերի ուսանողները շնորհակալություն են հայտնել Արմեն Սարգսյանին անմիջական զրույցի և բաց երկխոսության համար։ Իր հերթին նա խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ տարաբնույթ հարցերի շուրջ գաղափարների և մտքերի փոխանակման նպատակով։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728