Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներկայացնենք տեսանյութեր, որոնք ապացուցում են Դեխնավիի անմեղությունը». պաշտպան (Տեսանյութ)

Փետրվար 06,2018 13:52

2015թ. ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հանձնաժողովականների աշխատանքը խոչընդոտելու եւ նրանցից մեկի հանդեպ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով հերթական դատական նիստն այսօր չկայացավ՝ դատարանների տեղափոխության գործընթացով պայմանավորված:

Դեխնավիի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկա նիստերում պետք է որպես վկա հարցաքննվեն երկու հանձնաժողովականներ:

«Նրանց հարցաքննությունները կարող են մեզ արդյունք տալ: Ըստ այդմ, մեր առաջիկա քայլերը պարզ կլինեն: Մենք ապացույցներ՝ տեսանյութեր ունենք ներկայացնելու, որոնք հիմնավորում են Հակոբ Դեխնավիի անմեղությունը»,-նշեց Դավիթ Գյուրջյանը:

Նա չմանրամասնեց, թե ինչ տեսանյութերի մասին է խոսքը, քանի որ պաշտպանական մարտավարությունն այս փուլում ճիշտ չէ բացահայտել: «Միայն կարող եմ ասել, որ դրանք տեղեկատվություն են պարունակում դեպքի իրական հանգամանքների կապակցությամբ»,-ասաց Դավիթ Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Դեխնավին մեղադրանքը չի ընդունում եւ պնդում է, որ իրականում հանձնաժողովականն է իրեն հարվածել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728