Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի ֆուտբոլասերները չեն կարողանում ֆուտբոլ նայել

Փետրվար 06,2018 23:13

Տավուշի մարզի բնակիչները հեռուստատեսային թվային ընդունիչ սարքի միջոցով կարող են դիտել 9 հեռուստաալիք: Դրանց թվում ռուսական «ՌՏՌ» հեռուստաալիքն է, նաեւ Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաալիքը:

Տավուշի մարզում հեռարձակվում են նաեւ տեղական «Իջեւան ՏՎ» եւ Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունների հաղորդումները: Դրանք իրականացնում են ոչ թվային, անալոգային հեռարձակում,տեղական այդ հեռուստաընկերությունների հաղորդումները դիտողների թիվը շատ քիչ է: Թվային հեռարձակվող վերոհիշյալ 9 հեռուստաալիքներից միայն մեկն է հեռարձակում ֆուտբոլի եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկի խաղերը:

Տավուշցիները հնարավորություն ունեն հայկական 2-րդ հեռուստաալիքով հետեւելու Անգլիայի Պրեմիեր լիգային հանդիպումներին: Տավուշցի ֆուտբոլասերները դժգոհ են, որ ի տարբերություն Երեւանի եւ Արարատյան դաշտի ֆուտբոլասերների, չեն կարող դիտել Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի առաջնության խաղերը: Ավելի շատ հեռուստաալիքներ դիտելու համար շատ տավուշցիներ արբանյակային ալեհավաքներ են տեղադրել, սակայն արբանյակային հեռարձակմամբ ֆուտբոլային խաղեր չեն ցուցադրվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728