Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը ռուսաստանաբնակ տավուշցի գործարարներին հրավիրում է Տավուշում բիզնես անելու

Փետրվար 08,2018 21:21

Փետրվարի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ 2017թ. Տավուշի մարզում 24 միլիարդ դրամ ֆինանսական ներդրում է կատարվել, 2018թ. Տավուշի մարզի տարբեր ոլորտներում նախատեսվում է ներդնել 26 միլիարդ դրամ եւ հավելեց. «Մենք ձեռքներս ծալած չենք նստում:

Այս պահին պայմանավորվածություն ունենք Ռուսաստանի հայերի միության նախագահի տեղակալ Աղայանի հետ, որպեսզի Ռուսաստանում բնակվող, այդ երկրի քաղաքացի հանդիսացող տավուշցիների հավաքույթ կազմակերպենք, հանդիպման ժամանակ ներկայացնենք մարզի խնդիրները, թե Տավուշի տնտեսության ինչ ճյուղեր կարող ենք զարգացնել: 80 տավուշցի ցանկություն է հայտնել մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք այդ հանդիպմանը: Տնտեսության բոլոր ոլորտների վերաբերյալ մենք առաջարկություններ ենք անելու, նրանց ներգրավելու մարզի տնտեսության զարգացմանը:

Հնարավորությունները մեծ են, ուղղակի ցանկություն է պետք, իսկ այդ ցանկությունը մեզ մոտ կա, մենք կարողացել ենք «Տավուշ Տեքստիլի» վառ օրինակով ապացուցել, որ հնարավոր է ամենահեռու, սահմանամերձ Չորաթան համայնքում կազմակերպել արտադրություն, որտեղ այսօր աշխատում է 300-ից ավել աշխատող»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Թամրազյան (Տավուշեցի) says:

    Հարգելի պարոն Ոսկան Սարգսյան Ջան, երբ որ Տավուշի մարզպետին՝Հովոյին, փոխեն և նշանանակեն խելացի և մեր մարզին սրտացավ մարդ հրապարակայնորեն խոստանում եմ, որ Տավուշի մարզում ես անձամբ մինչև 10 մլն դոլլարի ներդրում կկատարեմ։ Թե չէ Հովոյին, երբ տեսել եմ մենակ մի բան եմ լսել, արի իրար հետ բիզնես դնենք։ Իրա կոպեկներով վերցրած հողերն էլ իր կողմից, որպես ներդրում ։ Ինձ գործընկեր պետք չէ, մենակ չխանգարեն ներդրումների ժամանակ։ Իմացեք միշտ գործարարը միշտ իր հետ գործարար է բերում նպաստավոր պայմաններում, իսկ տուրիստը տուրիստ։

  2. Լուսինե Կիրակոսյան says:

    Արթուր Թամրազյան ջան, մարզպետ Հովոն զբաղվածա Վ.Կ. Աղբյուրի դպրոցի ուսմասվարի հիպնոսով: Նրան դիմի Հովոյին լավ ղեկավարումա, դուխա տալի ,

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728