Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը Արմեն Սարգսյանին կոշտ հարցեր է ուղղել՝ կարեւոր հարցերում նրա լռելու հետ կապված

Փետրվար 13,2018 15:26

Այսօր «Հոդված 3» ակումբում, խոսելով ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ ՀԱԿ-ի հանդիպման մասին, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հանդիպումը տեւել է բավական երկար՝ 1,5 ժամ. «Հանդիպմանը ներկայացրել ենք մեր ասելիքը, որը եղել է շատ կոշտ՝ ինքը 20 տարի չի արտահայտել որեւէ կարծիք այն հարցերի շուրջ, ինչով Հայաստանը տառապում է մինչեւ այսօր՝ Ղարաբաղ, կոռուպցիա, արտագաղթ, կեղծված ընտրություններ: Չի եղել որեւէ արձագանք իր կողմից: Մենք իրեն ասացինք, որ սա հրապարակվելու է, եւ դա է մեր դիրքորոշումը: Որքան էլ ինքը լավ գիտնական կամ լավ մարդ լինի, այնուամենայնիվ, ոչ լեգիտիմ կառույցի կողմից է առաջադրվում եւ քվեարկվելու է: Մենք այն քաղաքական  ուժն ենք, որ պառլամենտի ընտրությունների արդյունքները չենք ճանաչել եւ բնականաբար, չճանաչած Սահմանադրության միջոցով նախագահի ընտրությունը մենք համարում ենք օգնություն՝ Սերժ Սարգսյանի այս չար ծրագրերի իրագործմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728