Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հարցը ԱԺ օրակարգ մտավ. ՀՀԿ-ն կողմ քվեարկեց

Փետրվար 27,2018 10:50

ԱԺ-ում քննարկվեց  2008-ի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը: Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքական ուժերը կարող է թոթափել Մարտի 1-ի բեռը՝ կողմ քվեարկելով: Հիշեցնենք, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին:

Խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ անգամ լսումներից հետո ինքն այդպես էլ չհասկացավ, թե ՀՀԿ-ն ինչու է դեմ նախագծին. «Ձեր ելույթների մեջ կային թախծոտ ելույթներ, ներման, սփոփանքի ելույթներ, բա ինչի՞ եք դեմ, կարա՞ մեկը բացատրի»:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ եթե դուք ասում եք՝ երկրում կա արդարության դեֆիցիտ, դա նշանակում է, որ պետք է կողմ լինեք:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ հանձնաժողովի նիստում եւ լսումների ժամանակ դետալացված քննարկել են հայտարարության 5 կետերից յուրաքանչյուրը: Կոստանյանն ասաց, որ չնայած ընդհանրապես անիմաստ է գնահատում այդ հայտարարությունը, բայց գտնում է, որ այն պետք է մտցնել օրակարգ եւ քննարկել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեց կողմ քվեարկել, որ այս հարցը դառնա քննարկման առարկա, որ բացեր չմնան: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդդիմությանը հորդորեց գնահատել իշխանության այս քայլը:

93 կողմով նախագիծը միաձայն լիագումար նիստի օրակարգ մտավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728