Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Աղեկյանի դիմում բողոքը՝  ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին

Մարտ 03,2018 12:48 Share

Դիմում-Բողոք

 ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին

 2018 թվականի մարտի 2-ին, թեև հորդ անձրև կարծես չի եկել մեր մայրաքաղաքում, սակայն երեկոյան ականատեսը դարձա քաղաքային իշխանության կողմից մեր քաղաքացիների հանդեպ բացարձակ անտարբերության ևս մեկ դրսևորման. Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ հրապարակի բավականին մարդաշատ հատվածում գտնվող կանգառում քաղաքացիները հնարավորություն չունեին կանգնելու կամ նստելու: Խնդիրը հետևյալն է. կանգառի դիմացի ասֆալտն ամբողջովին ծածկված է բավականին խորը և լայն տարածք զբաղեցրած ցեխաջրով, որի վրայից անգամ ցատկելով՝ հնարավոր չէ հասնել միկրոավտոբուսին կամ ավտոբուսին: Երթևեկությունն այս հատվածում օրվա բոլոր ժամերին գերծանրաբեռնված է, սակայն մարդիկ, այլ հնարավորություն չունենալով, ստիպված վտանգում են իրենց կյանքը` կանգնում և փոխադրամիջոցի են սպասում փողոցի երթևեկելի գոտում:

Անընդունելի փաստ է, երբ համապատասխան պատկան մարմինները` վարչական շրջանի ղեկավարը, ում աշխատավայրն այնքան էլ հեռու չէ նշված կանգառից, ձևացնում է, թե անտեղյակ է այս իրողությունից: Ինչու եմ ասում` ձևացնում է, որովհետև մարդիկ նշեցին, որ տարբեր տարիներին մի քանի անգամ դիմել են և՛ վարչական շրջանի ղեկավարին, և՛ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող անձին, սակայն ստացել են միշտ նույն պատասխանը` համայնքային բյուջեն համապատասխան գումար չունի:

Մինչդեռ մեր համայնքային բյուջեից շուրջ կես միլիոն դոլար փետրվարի 13-ի Երևանի ավագանու նիստի ժամանակ հատկացվեց Մոսկովյան փողոցի բարեկարգ հատվածի իբրև թե վերանորոգման համար:

Պահանջում եմ լինել բարեխիղճ ստանձնած պարտականությունների հանդեպ և խնդիրները լուծել ըստ առաջնահերթության և անգործություն ցուցաբերած պաշտոնյաներին անհապաղ կանչել պատասխանատվության:

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802693056463550/

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1802703793129143/

https://www.facebook.com/Sona80.aghekyan/videos/2091699357783977/

Սոննա Աղեկյան

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ

Մանկավարժ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ե.Կարապետյանից,որ պատասխան ստանաս ինչ կլինի տեղյակ պահի. Ես նրա պատասխանին սպասում եմ 2016 թ.հոկտեմբերի 20-ից…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031