Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները նախապես պատրաստի ցուցակ են ունենում, թե ում պետք է պայմանական վաղաժամկետ ազատեն

Մարտ 03,2018 18:14

Քրեակատարողական հիմնարկներում վերջերս աղմուկ էր բարձրացել պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների շուրջ: Թերեւս այդքան բարձրաձայնելուց հետո հանձնաժողովականները փոխել են մոտեցման սկզբունքները: Բայց հիմա էլ դատավորներն են սկսել «համը հանել»: Ըստ դատապարտյալների հարազատների` անկախ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ենթադրենք, կարգապահ դատապարտյալի, որին մի քանի ամիս է մնում, որ ազատվի, սակայն դատավորները մերժում են:

«Իսկ ասենք հանձնաժողովի դաբրոն չստացած, մի քանի անգամ դատված, բազմաթիվ տույժերը վրան բանտարկյալի դատավորը հինգ րոպեում ազատում է»,- պատմեցին խմբագրություն ահազանգած դատապարտյալների հարազատները: Նրանք չցանկացան, որ հիշատակվեն իրենց անունները: «Վաղը կարող է էլի էդ նույն դատավորին հասնի գործը, իզուր չլարվի երեխեքի դեմ»,-նշեցին նրանք:

Դատապարտյալներն իրենց հարազատներին պատմել են, որ դատավորների մոտ նախապես պատրաստի ցուցակ է լինում: «Օղակի մեջ ում անունը լինում է՝ ազատում են»,-ասացին նրանք:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031