Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին. վերջինս մահացել է 

Մարտ 11,2018 19:14

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է.

«Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:

Մարտի 11-ին նշված հասցեում հայտնաբերվել է տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքներով: Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում, նույն օրը Վարդաշենի 9-րդ փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը:

Պարզվել է, մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, որի հետևանքով էլ վերջինս մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031