Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ եւ գոլային փոխանցում կատարեց

Մարտ 11,2018 20:09

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» ընդունեց «Ուոթֆորդին» եւ 3:0 խոշոր հաշվով հաղթանակ տարավ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպման 59-րդ րոպեին գեղեցիկ փոխանցումով Պյեր-Էմերիկ Օբամեյանգին մեն-մենակ դուրս բերեց դարպասի առջեւ: Վերջինս շրջանցելով դարպասապահին՝ երկրորդ գոլն անցկացրեց մրցակցի դարպասը:

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստները 77-րդ րոպեին փոխվեցին դերակատարությունով: Օբամեյանգը «Ուոթֆորդի» տուգանային հրապարակում գնդակը փոխանցեց պաշտպանների հսկողությունից մի ակնթարթ դուրս մնացած Մխիթարյանին, որն էլ 11 մետրանոցի մատույցներից խփեց իր գոլը՝ հաշիվը դարձնելով խոշոր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031