Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում կատարված սպանությունը բացահայտվել է

Մարտ 22,2018 10:25

Մարտի 21-ին՝ ժամը 21.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1996 թ. ծնված Նարեկ Պողոսյանը, որը մարտի 21-ին՝ կեսգիշերին, հիվանդանոցում մահացել է:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 21-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Արմավիր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեի դիմաց, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ն.Պողոսյանին դանակի յոթ հարված է հասցրել 1999 թ. ծնված Վաղինակ Մ.-ն՝ պատճառելով մահ:

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 22-ին՝ ժամը 03.00-ին, Վաղինակ Մ.-ն ներկայացել է Արմավիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Վաղինակ Մ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031