Լրահոս
Օրվա լրահոսը

Այս գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնենք հնարավորինս սեղմ ժամկետներում, որ կարողանանք կանխարգելել պետության պատառ-պատառ լինելը. Սուրեն Պետրոսյան

Մայիս 23,2024 15:25

«Բոլոր հնարավոր հստակությունները լինելու են մայիսի 26-ի հանրահավաքին, թե՛ անելիքների, թե՛ տեսլականի, թե՛ ճանապարհային քարտեզի առումով» ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը:

Հարցին, թե իշխանությունները նոր ճնշումների կգնա՞ն, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Որ բռնաճշնումներ ու անհիմն կլինեն, առավել քան համոզված եմ: Բայց այս գործընթացը չի կանգնելու, դրանում շատ ավելի համոզված եմ… այս գործընթացը հաջողելու է, այլ տարբերակ չկա, ամբողջ մեր խնդիրն այն է, որ այս գործընթացը իր տրամաբանական ավարտին  հասցնենք հնարավորինս  սեղմ ժամկետներում, որ կարողանանք կանխարգելել պետության պատառ-պատառ լինելը»:

Անդրադառնալով քաղաքական ուժերի Բագրատ Սրբազանի հանդիպմանը՝ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ չնայած հսկայական գաղափարական տարբերությունների, հանդիպումը եղավ: Շարժման ամբողջ վեհությունն այն է, որ էական գաղափարական տարբերություն ունեցող ուժերը կարողացան մեկ սեղանի շուրջ կոնկրետ հարցերի վերաբերյալ գալ կոնսենսուսի:

Սուրեն Պետրոսյանը նկատեց, որ իշխանությունները ոչ միայն անհանգստություն, այլեւ  համոզմունք ունեն, որ այս գործընթացը շատ մոտ ժամանակում ավարտվելու է: Նրա խոսքով, շարժմանը սկսել են բոլոր համայնքները աջակցել՝ գիտական համայնքից մինչեւ մշակութային համայնք, սրանով պետք է չափել, ոչ թե Բագրատ սրբազանի կողմից ամեն օր օրվա ամփոփման ժամանակ մարդկանց քանակով. «Մենք չենք հրավիրել մեծ հանրահավաք, որտեղ եկել են 500 հոգի, որ ասում են, թե շարժումն արդեն մարում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031