Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. երաժշտության ուսուցչուհին հաղորդում է տվել տնօրենի ու պահակի դեմ

Մայիս 23,2024 16:22

Aravot.am-ի տեղեկություններով ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին ստացվել է գրություն այն մասին, որ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մ.-ն  իր պաշտոնավարման ընթացքում նշված դպրոցում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին, մասնավորապես 2014-2019թթ., որպես պահակ, ձեւակերպել է  Հ.Ա.-ին, որը աշխատանքի չի հաճախել, բայց վերջինիս անվամբ հաշվարկված շուրջ 6 մլն դրամ գումարը յուրացվել է:

Մայիսի 20-ին բաժին հրավիրված երաժշտության ուսուցչուհի Ա. Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007-2022թթ. ինքն աշխատել է Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի համայնքապետարանում, գործի բերումով  հաճախ այցելել  է Սոթքի միջնակարգ դպրոց, սակայն երբեւէ Հ. Ա.-ին չի տեսել:

Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031