Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության հարցը փակված է» վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը. Գեղամյան

Մայիս 23,2024 12:34

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը:

Առիթը Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են:
Ցնծության իրական պատճառը, սակայն, այն է, որ Թուրքիան տեսնում է հնարավորություններ վերջապես գրավել ողջ Հայաստանը, իսկ այս պահին մեր` հայերիս անունից արվող անօրինական զիջումները հեշտացնում և արագացնում են այդ նպատակի իրականացումը:

Պատահական չէ, որ արդեն նաև թուրքական սոցցանցերում մարդիկ Հայաստանի վարչապետի համար կիրառում են «Էրմենիսթանի մեր նահանգապետը» պիտակավորումը:

Փոխելու համար այս ապագան կիրակի` մայիսի 26-ին, ժամը 16:00-ին պետք է սատարել Բագրատ սրբազանին Հանրապետության հրապարակում:

Ես այնտեղ եմ լինելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031