Լրահոս
Օրվա լրահոսը

Այն բոլոր սպառնալիքները, որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում ու կարող են որեւէ կերպ վնասել հայ- իրանական հարաբերությունները, դրանք ուղղակի պետք է չեզոքացնել. Բագրատ Սրբազան

Մայիս 23,2024 14:32

«Մեր սիրտն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դուրս գալով Իրանի դեսպանատնից:

Բագրատ Սրբազանն այսօր առավոտյան դեսպանատուն էր գնացել՝ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված Իրանի նախագահի ու բարձրաստիճան մյուս ներկայացուցիչների հիշատակը հարգելու համար:

Բագրատ սրբազանին լրագրողները հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի շրջանակում Իրանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած նրա հայտարարությունների վերաբերյալ, որոնք վերաբերում էին հայ-իրանական հարաբերություններում հակառակորդներ լինելուն, որոնցից, ըստ Փաշինյանի,  պետք է զգուշանալ: Ի պատասխան Բագրատ Սրբազանն ասաց. «Միշտ էլ հակառակորդներ եղել են, չեմ կարծում, որ մեծ հայտնագործություն է, բայց թե ինչ կա իր մտքում, չեմ կարող ասել: Իրանը ՀՀ շատ բարեկամ երկիր է, այն եզակի երկիրն է, որը մեր ժողովրդին խնամել, պահել է… այն բոլոր սպառնալիքները, որոնք կարող են տեղի ունենալ աշխարհում ու կարող են որեւէ կերպ վնասել հայ- իրանական հարաբերությունները, դրանք ուղղակի պետք է չեզոքացնել»:

Բագրատ Սրբազանը նկատեց, որ հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի պետք է խորացնել, հարաբերությունների սահմանափակման տեղ չկա. «Մենք պետք է գնահատանքով վերաբերվենք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն  հայտարարություններին, որոնք 2020-ից հետո չեն փոխվել ու առնչվում  են ՀՀ տարածքային ամբողջականությանն ու դրանից բխած անվտանգային խնդիրներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031