Լրահոս
Օրվա լրահոսը

Դռնփակ դատական նիստ` հոսանքազրված դահլիճում

Մայիս 23,2024 13:23

ՀՀ հակակոռուպցւոն դատարանում ժամը 11-ին նշանակվել էր Անդրանիկ Մակարյանի, Արսեն Աբգարյանի, Սարգիս Կուլակչյանի եւ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Այն մինչ այս պահը ընթանում է դռնփակ ընթացակարգով, իսկ նիստը սկսվելուց վայրկյաններ անց հոսանքազրկվել էր դատարանը: Այդ պայմաններում ընթանում է հարցաքննություն: Մեր տեղեկություններով՝ հարցաքննվում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

Հիշեցնեմ, որ Քիմիկների զորամասից անհետ կորածների գործով ԳՇ նախկին պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ռազմական դրության պայմաններում անգործություն ցուցաբերելու, հրամանատարներից մեկը պաշտոնեական դիրքը չարաշահելու,  ենթակա անձնակազմի նկատմամբ, անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ ցուցաբերելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ…

Դատավորն է Սարգիս Դադոյանը:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031